Հուլիսի 9-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ վայրերում էլեկտրական շչակներ են գործարկվելու, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական շչակներ կգործարկվեն Սիմոն Վրացյան, Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան, Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում։