8 հուլիսի 2025 - 11:35 AMT
Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում ապամոնտաժվել է 4 ինքնակամ կառույց

Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել է չորս ինքնակամ կառուցված շինություններ, որոնք կառուցվել էին համայնքին պատկանող հողի վրա, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Տարածքը նախատեսվում է բարեկարգել և վերադարձնել իր բուն գործառույթին՝ որպես մայթ՝ հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժի համար։

Մանկական հանրախանութի պատմամշակութային հուշարձան համարվող շենքն ազատվել է ինքնակամ շինություններից։