8 հուլիսի 2025 - 12:11 AMT
Աբրահամյան. Այն ինչ գրում և անում է գործող կառավարիչը, դա է իրական աhաբեկչnւթյnւնը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «այն ինչ գրում և անում է գործող կառավարիչը դա է իրական ահաբեկչությունը»:

«Այն ինչ գրում և անում է գործող կառավարիչը դա է իրական ահաբեկչությունը` սեփական երկրի ու նրա քաղաքացիների նկատմամբ:

Վախի մթնոլորտի սփռում, ահաբեկում, բռնություններ և մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ. սրանք մեր երկրում արդեն սովորական դարձած իրադարձություններ են և անընդհատ ուղեկցելու են մեզ այնքան ժամանակ, քանի սրանք կան:

Կառավարությունը երկիրը տանում է քաոսի և անկայունության ճանապարհով` խիստ հարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբոքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակիկողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։