8 հուլիսի 2025 - 13:14 AMT
BBC-ի Sunrise in Armenia ֆիլմը՝ լավագույնների ցանկում

BBC պարբերականի կողմից նկարահանված Sunrise in Armenia ֆիլմն այս պահին ընդգրկված է աշխարհի լավագույն զբոսաշրջային ֆիլմերի շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Վարկանիշը կազմվում է CIFFT-ի՝ ըստ հեղինակավոր CIFFT (Միջազգային զբոսաշրջային ֆիլմերի կոմիտե) փառատոնի ընթացիկ քվեարկության, հայտնում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն։

«Այս կարևոր միջազգային հարթակում Հայաստանը ներկայանում է իր գեղատեսիլ բնությամբ, հարուստ մշակույթով և յուրահատուկ գրավչություններով։ Քվեարկությունը շարունակվում է մինչև տարվա վերջ:

Դուք ևս կարող եք ձեր ներդրումն ունենալ Հայաստանի ճանաչման գործում՝ դիտելով, տարածելով և քվեարկելով ֆիլմի օգտին»,– հայտնում է կոմիտեն։

Քվեարկել կարելի է հետևյալ հղումով։