8 հուլիսի 2025 - 16:38 AMT
Փաստաբան․ Ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա Ավագյանը ձերբակալվել է իրավապահների կողմից և տեղափոխվել է Զեյթունի քննչական բաժին։ Այդ մասին հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Ըստ փաստաբանի՝ իրավաբանների խումբը ներկայում փորձում է մուտք գործել բաժանմունք՝ պարզելու, թե որ գործի շրջանակում է Արա Ավագյանը ձերբակալվել, սակայն այդ հնարավորությունը մինչ այժմ չի տրվել։

Փաստաբանի ներկայացմամբ՝ ստացվում է, որ իրենց չեն թույլատրում մասնակցել ներսում կատարվող գործողություններին:

Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չեն եկել:

Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, որի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է: Խուզարկվել է նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տունը: