8 հուլիսի 2025 - 19:01 AMT
ՌԴ ԱԻՆ ղեկավարը Բաքվում է․ Ըստ որոշ աղբյուրների` «Պուտինի ուղերձն է փոխանցելու»

ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը, ժամանել է Բաքու՝ մասնակցելու 58-րդ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության (ՄԿՊԿ) նիստին և հանդիպել է Ադրբեջանում արտակարգ իրավիճակների նախարար Քյամալլեդդին Հեյդարովի հետ։ Այս մասին երկու երկրների լրատվական ծառայությունները հայտնել են հուլիսի 8-ին։

Նախարարները քննարկել են արտակարգ իրավիճակների կառույցների երկկողմ համագործակցությունը և ընդգծել են Ադրբեջանի ներդրումը ՄԿՊԿ-ի զարգացման գործում, հայտնում է MInval.az-ը։

Սակայն ըստ որոշ աղբյուրների, այցը կարող է պարունակել ոչ միայն պաշտոնական կողմ։

«Մասնավորապես, «ՎՉԿ‑ՕԳՊՈւ»-ն հայտնել է, որ ՌԴ ԱԻՆ ղեկավարը կարող է Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցել Վլադիմիր Պուտինի անձնական ուղերձը, որտեղ առավել հնարավոր է քննարկվի ձերբակալված ռուսների և ադրբեջանցիների փոխանակումը։

Որոշ աղբյուրների կարծիքով՝ Մոսկվան ցանկանում է նվազեցնել Բաքվի հետ հարաբերությունների լարվածությունը։

«Այս պահին Մոսկվային ձեռնտու չէ կորցնել ռազմավարական դաշնակցի կարևոր տարածաշրջանում», — նշվում է հրապարակումներում։

ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։

Ստացված նախնական տվյալներով՝ մեկ անձ մահացել է սրտային անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառները կպարզվեն հետագայում: Տղամարդկանց մարմինները տեղափոխվել են Եվկատերինբուրգից Բաքու, որտեղ դատաբժշկական փորձաքննությունը, ըստ ադրբեջանական կողմի, արձանագրել է բռնության հետքեր, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ռուսական կողմի հասցեին:

Այդ ընթացքում Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի մասնակցությամբ միջոցառումներ, ձերբակալվել և կալանավորվել են 4 ամսով ռուսաստանցի լրագրողներ՝ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը, ինչպես նաև ևս 8 ռուսաստանցիներ: Բաքուն և Մոսկվան փոխանակվել են նոտաներով։

Photo. Ria Novosti