ՀՀ պաշտպանության նախարարության N զորավարժադաշտում հուլիսի 8-ի ժամը 16:00-ի սահմաններում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի ժամանակ պայթյունի հետևանքով կան տուժածներ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։