Ասողիկ աբեղա Կարապետյանն իր խորին վրդովմունքն ու հոգեկան վիշտն է հայտնել այն «թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայություններ կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ամբողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց հայրապետի դեմ»: Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։
«Եվ ես՝ ինձ տրված քահանայական կարգիս իշխանությամբ և աստվածային հրամանով, որ է՝ «եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը կապեք, կապված կլինի» (Հովհ. Ի. 23), այս խոսքի ներգործությամբ կապում եմ՝ անիծելով բոլոր նրանց, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները:
Թող Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի առաջ հավետ դատապարտյալ մնան աստվածուրաց և անիծապարտ բոլոր ուղեկորույսները:
Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակի կողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։