9 հուլիսի 2025 - 11:34 AMT
Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակվել

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Նա նշանակվել է 3 տարի ժամկետով։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը Արայիկ Նորոյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ղազախստանի Հանրապետությանում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը քաղ. Աստանա)»,–ասվում է որոշման մեջ։