Փաստաբան Սերգեյ Հարությունյանը կոչ է արել իրավապահներին «չկատարել Վեհարանի վերաբերյալ հնարավոր ապօրինի հրամաններ»:
«Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը (100-ից ավելի քննիչներ) Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար:
Քննչական կոմիտեում և դատախազական համակարգում ունեմ ընկերներ (ցավոք կամ բարեբախտաբար նաև նախկին), համակուրսեցիներ, բազմաթիվ մտերիմներ և ծանոթներ, որոնցից ոմանք վերջին տարիների ընթացքում ընկրկել են վարչախմբի բիրտ ճնշումներին և գործիք են դարձել քաղաքական մեծածավալ հետապնդումների ժամանակ:
Խնդրում և հորդորում եմ բոլորին, տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել, ամեն բան անցողիկ է, և նաև` ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու...»,- նշել է Հարությունյանը։
Փաստաբանը նաև շեշտել է, որ նման գործողությունների ժամանակ օգտագործվող «տուն էինք պահում» բացատրությունը չի անցնելու։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակիկողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։