ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Անդրեա Բրյուսը, անդրադառնալով ՀՀ–Ադրբեջան խաղաղության գործընթացի «լավ ավարտի» հնարավորության մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիտարկմանը, չի ժխտել ԱՄՆ ներգրավվածությունը միջնորդական ջանքերում։
«Դա լավ հարց է, և մենք որոշ մանրամասներ դեռ կհաղորդենք, բայց, իհարկե, բավականաչափ կարևոր էր, որ պետքարտուղարն անձամբ դա հիշատակեց։ Ուրախ ենք, որ մասնակից ենք եղել բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարի ռեժիմների ու փոփոխությունների հաստատմանը։ Պետքարտուղարը դա հատուկ ընդգծել է, և երբ ունենանք հավելյալ մանրամասներ՝ ձեզ կտեղեկացնենք»,–ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Թրամփի նախագահության ժամանակվա արտաքին քաղաքական հաջողություններից մեկն, ըստ Ռուբիոյի, լինելու է «խաղաղության համաձայնագիրը ՀՀ և Ադրբեջանի միջև»: