9 հուլիսի 2025 - 15:13 AMT
Երևանի կենտրոնում սահմանվել է առանձնացված գոտի՝ հանրային տրանսպորտի համար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվում հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով։

Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։