«Սրբազան պայքար» շարժման գործով կալանավորվածների դեմ զրպարտության և վիրավորանքի փաստերով քաղաքացիական դատարան կներկայացվի 150 դատական հայց։Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հայտնում է Auroranews.am-ը։
«Բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն տարածում են զրպարտություն և վիրավորանքներ, խախտում են կալանավորվածների անմեղության կանխավարկածը։ Այս պահին խոսքը մոտ 150 մարդու մասին է»,- ասել է նա։
Փաստաբանը հույս է հայտնել, որ նյութական վնասը կարող է դառնալ զսպող գործոն նրանց համար, «ովքեր զուրկ են բարոյականությունից»։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։