9 հուլիսի 2025 - 15:56 AMT
ՔԿ–ն հերքել է Մայր աթոռում նախատեսվող քննչական գործողությունների մասին լուրերը

Քննչական կոմիտեն հերքել է Մայր աթոռում քննչական գործողություններ նախատեսելու լուրերը։

«Նման բան չկա»,– ասել է ՔԿ–ի խոսնակ Կիմա Ավդալյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Մամուլում և համացանցում տեղեկություններ էին տարածվում, թե իրավապահները նախատեսում են գործողություններ կատարել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակի կողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։