Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում հուլիսի 8–ին տեղի ունեցած ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի առաջին մասով և 550-րդ հոդվածի առաջին մասով, որոնք վերաբերվում են ռազմական տեխնիկայի և վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնների խախտմանը, ինչպես նաև զինվորական անփութությանը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ պայթյունից վիրավորված 8 զինծառայող ստացել է տուժողի կարգավիճակ, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշել են ՔԿ-ից։
Հուլիսի 8–ին 16:00-ին ժամը 16:00-ի սահմաններում ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածներ կան։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։