9 հուլիսի 2025 - 16:37 AMT
Հուլիսի 13-ին Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Այդ մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Հուլիսի 9-ին ևս Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ վայրերում էլեկտրական շչակներ էին գործարկվել։