9 հուլիսի 2025 - 16:38 AMT
ՀՀ և Հորդանանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Հուլիսի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ստեղծված հումանիտար խնդիրները։

Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, այդ ճանապարհին առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման նպատակով գործադրվող ջանքերին

նդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցության առանցքային թեմաներ՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում փոխգործակցության կարևորությունը։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: