9 հուլիսի 2025 - 17:27 AMT
ՀՀ և Իրանի ՊՆ ղեկավարները քննարկել են համագործակցության օրակարգային թեմաներ

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զրույցի ժամանակ կողմերը անդրադարձ են կատարել ինչպես միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այնպես էլ երկկողմ համագործակցության օրակարգային թեմաներին։

Երկու նախարարներն էլ կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։