9 հուլիսի 2025 - 17:28 AMT
Զախարովա. ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքը ՀՀ գնահատում ենք որպես ոչ բարեկամական քայլ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը ՀՀ հակասում է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների բնույթին։

«Մենք դիտարկում ենք Ռուսաստանի քաղաքացների մուտքի արգելքը որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների բնույթին։ Մենք բազմիցս կոչ ենք արել հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան», — հայտարարել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Զախարովան նշել է, որ այս հարցը քննարկվել է մայիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։

«Հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր, այդ իսկ պատճառով մենք սպասում ենք Երևանի արձագանքին», — ընդգծել է Զախարովան։

Հունիսի վերջին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։ Իսկ հուլիսի 5-ին մերժվել է ռուսաստանցի պրոֆեսոր-կովկասագետ Կաենլ Իգիթյանի մուտքը ՀՀ, որը վերջին 16 տարիներին ապրել և աշխատել է Հայաստանում:

Photo. Ria Novosti