9 հուլիսի 2025 - 17:37 AMT
Փաշինյան. Տաքսիներում առցանց համակարգով դուրս է գրվել մոտ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տաքսի ծառայություններն արդեն դուրս են գրել մոտ 91 մլրդ դրամի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։

«Տաքսիներում ՀԴՄ տալու օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ․ հունիսի 30-ը, տաքսի ծառայությունների կողմից առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի 83 մլն հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ընդ որում, անհատների կողմից տպագրվել է մոտ 36 մլն դրամի 29 հազար հատ ՀԴՄ կտրոն»,–ասվում է գրառման մեջ։