Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 9–ին նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում է Trend-ը։
Նրան դիմավորել են ԱՄԷ-ի փոխնախագահը, փոխվարչապետը և նախագահական խորհրդի (Դիվանի) ղեկավար շեյխ Մանսուր բեն Զայիդ Ալ Նահայանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Փաշինյանը և Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 16–ին Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։