9 հուլիսի 2025 - 18:20 AMT
Սննդի գներն աճել են՝ բանջարեղենը և ձուկը ամենաշատն են թանկացել

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է պարենային առանձին ապրանքախմբերի գների փոփոխությունների վերջին տվյալները մայիսի դրությամբ։

Ըստ ցուցանիշների 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.4 %-ով, հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 3.3 %-ով, միսը 1.1%-ով, հայտնում է Panorama.am-ը։

Բանջարեղենը թանկացել է 29 %-ով, ձուկն ու ծովամթերքը՝ 20 %-ով, սուրճը, թեյը և կակաոն՝ 13.8 %-ով, միրգը 13.4 %-ով, յուղերը և ճարպերը՝ 12.9 %-ով, ոչ ալկոհոլային խմիչքը՝ 10 %-ով, իսկ ալկոհոլային խմիչքը, ծխախոտային արտադրատեսակները՝ 5.8 %-ով։

Նվազել են միայն շաքարի, շաքարավազի գները (3.1%-ով) և կաթնամթերքի, պանրի ու ձվի ենթախմբի ապրանքները՝ 2.3 %-ով։