ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Սարգսյանն կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Արտակ Կարապետյանի, բավարարել է նրան երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, հայտնում է «Փաստինֆոն»։
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն իրականացնելու և պետական իշխանությունը զավթելու նախապատրաստում կատարելու» հիմքով՝ Բագրատ սրբազանի և մի շարք այլ անձանց դեմ հարուցված գործի շրջանակում։
Հուլիսի 8–ին մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում էր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։