Հուլիսի 13-ին կանցկացվի քաղաքային վազք, որի երթուղին կանցնի Երևանի կենտրոնական փողոցներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Prepa» ընկերության կողﬕց նախաձեռնվող առողջ կենսակերպին նվիրված քաղաքային մարաթոնի՝ «PREPA RUN»-ի ընթացքում հուլիսի 13-ին՝ ժ. 07:30-ից սկսած կմեկնարկի «Երևան» մոլից ﬕնչև «Կասկադ» երթուղով վազքը:
Ընդհանուր առմամբ մոտ 5 կիլոﬔտր երկարությամբ վազքուղին կընդգրկի «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի – Արշակունյաց պող. - Խանջյան - Թումանյան - Սարյան - Մոսկովյան- Թամանյան փողոցների հատվածները:
Վազքուղու վերածված փողոցները կբացվեն անﬕջապես մասնակիցների՝ տվյալ հատվածով անցնելուց հետո, որպեսզի նշված փողոցներում երթևելության տեսակետից երկար ժամանակով անհարմար իրավիճակներ չստեղծվեն:
Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 12:30-ին՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում: