9 հուլիսի 2025 - 18:40 AMT
ՔԿ. Պետությանը պատճառված 40 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: