9 հուլիսի 2025 - 18:53 AMT
Սաղաթելյանն ու Ռուստամյանը Մոսկվայում տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սաղաթելյանը։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

«Հանդիպել ենք «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,–ասվում է գրառման մեջ։