10 հուլիսի 2025 - 12:44 AMT
The Hill. ՌԴ–ն կորցնում է հսկողությունը Հվ Կովկասում՝ ՀՀ–ն ու Ադրբեջանը հստակ սահմաններ են դնում

The Hill–ը գրել է, որ Ռուսաստանը ավելի քան 150 տարի վերահսկել է Հարավային Կովկասը՝ շահագործելով, իշխելով և գաղութատիրական «բաժանիր և տիրիր» քաղաքականություն իրագործելով։ Նշվում է, որ Մոսկվայի վերջին հենման կետը Ղարաբաղի հակամարտությունն էր, որի միջոցով նա ազդում էր և Հայաստան, և Ադրբեջանի վրա։

«Այժ, Հայաստանը և Ադրբեջանը հստակ սահմաններ են դնում, իսկ ԱՄՆ-ն ստանում է պատմական հնարավորություն աջակցելու նրանց։ Կիրառելով «բաժանիր և տիրիր» ռազմավարությունը՝ Ռուսաստանը հարուցել է երկու կողմի դժգոհությունը, իսկ հիմա, հնարավոր է, մերձեցնում է կողմերին»,–ասվում է հոդվածում։

Ըստ հեղինակի, Վաշինգտոնը կարող է երկու ուղղությամբ գործել տարածաշրջանում՝ չհանգեցնելով սրացման։

Առաջինը՝ աջակցել ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական ինտեգրմանն ու խաղաղ դիվանագիտությանը, ինչը կնպաստի նաև «միջին միջանցքի»՝ Ասիայից Եվրոպա տարանցիկ երթուղու առաջ մղմանը, որը շրջանցում է ՌԴ–ն և Իրանը։ Ըստ պարբերականի՝ դա թույլ կտա նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը Մոսկվայից։

Որպես երկրորդ քայլ առաջարկվում է եռակողմ ռազմական համագործակցություն Ադրբեջանի և Իսրայելի հետ՝ ռազմավարություն, որի մասին ասում էին իսրայելցի խորհրդարանականներն ու վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Նման համագործակցությունը պետք է ուղղված լինի ոչ այնքան ՌԴ դեմ, որը մտադիր չէ հարվածներ հասցնել Ադրբեջանին, որքան Իրանի անկանխատեսելիության զսպմանը»,–ասվում է հոդվածում։

«Գրեթե 30 տարի ՌԴ–ն օգտագործել է հակամարտությունը Ղարաբաղում որպես ազդեցության գործիք ՀՀ և Ադրբեջանի դեմ։ Նմանատիպ ռազմավարություն է կիրառվել Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում՝ սատարելով անջատողական շարժումներին ճնշման նպատակով։ Սակայն Ղարաբաղի դեպքում ճնշումը միանգամից երկու կողմի վրա էր։ 2020 և 2023 թթ.–ին Ադրբեջանի հաջող գործողություններից հետո Մոսկվան կորցրեց իր գլխավոր լծակը։ Իսկ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր նրա ազդեցությունը Հարավային Կովկասում զգալիորեն կրճատվել է»,–ասվում է հոդվածում։