Աբու Դաբիում ընթացող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ ձևաչափով հանդիպմանն ընդմիջում էր հայտարարվել, հայտնում է Haqqin.az-ը։
Հանդիպումը կրկին շարունակվում է։
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ ու սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Շահին Մուստաֆաևը, նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Փաշինյանն Աբու Դաբի է ժամանել հուլիսի 9-ին։ Այդ օրը նա հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Փաշինյանը և Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 16–ին Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։