10 հուլիսի 2025 - 13:00 AMT
ԵՄ-ն հետևում է ՀԱԵ և իշխանությունների շուրջ զարգացումներին՝ դա ՀՀ ներքին գործն է

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնել են, որ ԵՄ-ն հետևում է ՀԱԵ և իշխանությունների շուրջ զարգացումներին և որ դա ՀՀ ներքին գործն է, տեղեկացնում է 168.am-ը։

«ԵՄ-ն հետևում է Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների շուրջ զարգացումներին։ Քանի որ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, մեղադրանքների հետաքննությունը Հայաստանի իշխանությունների իրավասության շրջանակում է»,–ասվում է գրավոր պատասխանի մեջ։

ԵՄ-ն ընդգծում է արդարադատության և իրավապահ մարմիններում անկախության, ազնվության և հաշվետվողականության կարևորությունը, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների և հիմնարար իրավունքների, այդ թվում՝ պատշաճ դատավարության պահպանման կարևորությունը։

ԵՄ-ն ընդգծում է արդարադատության և իրավապահ մարմիններում անկախության, ազնվության և հաշվետվողականության կարևորությունը, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների և հիմնարար իրավունքների, այդ թվում՝ պատշաճ դատավարության պահպանման կարևորությունը»,–ասվում է գրավոր պատասխանի մեջ։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։