Հուլիսի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դարել Իսայի հետ (Հանրապետական), քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ հնարավոր աջակցությունը առկա խնդիրների հաղթահարման հարցում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերը։
Հանդիպմանը դեսպանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին՝ ՀՀ-ին աջակցող բանաձևերին և հայտարարություններին միանալու համար։
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Այդ մասին նա գրառում է արել X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ իր անհանգստությունը փոխանցել է ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։