10 հուլիսի 2025 - 15:21 AMT
Դատախազությունը ցանկանում է Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 6 անշարժ գույք.
  • 2 շարժական գույք.
  • 6 իրավաբանական անձում մասնակցություն.
  • մոտ 2 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ:

Դատարանի կողմից կիրառվել են նաև հայցի ապահովման միջոցներ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվել է։ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն իրականացնելու և պետական իշխանությունը զավթելու նախապատրաստում կատարելու» հիմքով՝ Բագրատ սրբազանի և մի շարք այլ անձանց դեմ հարուցված գործի շրջանակում։