10 հուլիսի 2025 - 15:37 AMT
Փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ:

Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ: