Նախօրեին աշխատանքից ազատված ԵՊՀ աշխատակից Էդուարդ Գալստյանը հայտնել է, որ դադարեցրել են Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի գործունեությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Դադարեցվել է նաև մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը։
«ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում փաստացի դադարեցվել է Լեոնիդ Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի, ԵՊՀ գիտարշավական ակումբի և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը, որոնք ստեղծվել էին Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում:
Մեկ օրում փաստացի չեղարկվել են բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին իրականացնել այս կառույցների շրջանակներում:
Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր»,–ասվում է գրառման մեջ։