Անհետ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն։ Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ մինչ օրս կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով ընդունվել է սույն որոշումը, որով անհետ կորածի ընտանիքները ևս 2 ամիս՝ 2025 թվականի հունիս և հուլիս ամիսներին, կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300,000 դրամի չափո։
Նման ընտանիքները դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը ներառյալ: