10 հուլիսի 2025 - 16:42 AMT
Հուլիսի 11–ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում hուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո հանրապետության մի շարք համայնքներում դիտվելու են կարճատև անձրևներ ու ամպրոպներ, իսկ որոշ հատվածներում չի բացառվում նաև կարկուտ։ Իսկ հուլիսի 11-14-ը տեղումներ չեն սպասվում։

Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, հուլիսի 10-ին և 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևանում հուլիսի 10-ի երեկոյան ժամերին քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ։ Հուլիսի 11-15-ը տեղումներ չեն սպասվում։ Երեկոյան ժամերին քամին կարող է ուժգնանալ մինչև 15-18 մ/վ։