ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատներիկողմից փորձ էկատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համարև հանրային վտանգավորություն չեն ներկայացնում: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:
«Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ այսօր կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորումենք զերծ մնալ անձնականկամ այլ շարժառիթներով պայմանավորված ապատեղեկատվություն տարածելուարատավորգործելաոճից, ինչպես նաև ձեռնպահ մնալհանրությանշրջանումքրեական վարույթի նյութերից չբխողկեղծ տեղեկություններ շրջանառելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ավելի վաղ հայտնել էր, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում «որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել»։
«Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,–ասվում է հայտարարության մեջ։