Բարձրաստիճան զինվորական ոստիկան է ձերբակալվել խոշոր կաշառք ստանալու կասկածով՝ կալանքի միջնորդությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը կալանավորվել է՝ խոշոր չափով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով։
Տեղեկությունն հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Արմենպրեսը։
«Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։