3 հունիսի 2009 - 19:38 AMT
Հայաստանի նախագահը կմասնակցի Միջազգային 13-րդ տնտեսական ֆորումին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: Ֆորումի շրջանակում նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաեւ Հայւաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: