25 հուլիսի 2025 - 13:24 AMT
Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ուղիները

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ՝ քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։

Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար Քրիխբաումին հրավիրել է այցելել Հայաստան