4 հունիսի 2009 - 18:05 AMT
Իգոր Կլիմկոն հերքել է Beeline-ի գրասենյակների փակման մասին տեղեկատվությունը
Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «ԱրմենՏելի» (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հերքել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակների փակման մասին տեղեկատվությունը: Իգոր Կլիմկոն ասել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը չի փակել Սարյան եւ Տերյան փողոցներում գտնվող սպասարկման կետերը: Իսկ Սարյան փողոցի գրասենյակը փակվել է 2001-ին, ինչպես ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը. «Ես շատ զարմացած եմ, որ ԶԼՄ-ները 8 տարիների ընթացքում հիշել են այդ մասին»:

Նախօրեին որոշ ԶԼՄ-ները, հղում կատարելով միմյանցից, հայտարարել են Վազգեն Սարգսյան, Սարյան եւ Տերյան փողոցներում Beeline-ի գրասենյակների փակման մասին