4 հունիսի 2009 - 18:28 AMT
Հաստատվել են պատմահնագիտական թանգարան-արգելոցների տարածքները. «Շենգավիթ» եւ «Կարմիր բլուր»
2009-ի փետրվարի 5-ին եւ մարտի 3-ին ստորագրվել են երկու փաստաթղթեր, որոնց համաձայն որոշված եւ հաստատված են «Շենգավիթ» եւ «Կարմիր բլուր» պատմահնագիտական թանգարան-արգելոցների սահմանները:

Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

«Ցանկացած պատմահնագիտական հուշարձանի մասին գրվում են տասնյակ, հարյուրավոր գրքեր, որոնք ժամանակի հետ կորցնում են իրենց կարեւորությունը, իսկ հուշարձանը ծառայում է որպես տեղեկատվության երկարակյաց աղբյուր եւ հետազոտման նյութ, հետեւաբար սահմանների որոշումը եւ հուշարձանի տարածքները ծայրահեղ կարեւորություն են ներկայացնում»,- ընդգծել է Փիլիպոսյանը: