4 հունիսի 2009 - 18:44 AMT
Հունիսի 6-ին Երեւանում ելույթ կունենա Յուրի Բաշմետը
«21-րդ դարի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում հունիսի 6-ին Երեւանում ելույթ կունենա հանրահայտ երաժիշտ Յուրի Բաշմետը «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ:
Համերգային ծրագրի մեջ ընդգրկված են միայն դասական ստեղծագործություններ:
Փառատոնը տեղի է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Յուրի Բաշմետի երեւանյան համերգի գլխավոր հովանավորը «Արմավիա» ընկերությունն է: