4 հունիսի 2009 - 19:36 AMT
«ԱրմենՏելը» դեռ չի վերանայելու ինտերնետի գները
Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին ինտերնետ-կապի առավել մրցունակ սակագնային պլանների տրամադրման մասին, ասել է. «Տվյալ պահին այս ոլորտում մտահոգիչ շատ բաներ կան: Ես կարծում եմ, որ ինտերնետը պետք է հասանելի լինի միշտ եւ ամենուր, եւ որակյալ գնով: Մենք դիտարկում ենք մեր բաժանորդների իրական պահանջմունքները, որպեսզի ճշտենք, թե որքանով է ծառայությունը պահանջարկ վայելում»: Եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ ես ինտերնետն աճման կետ եմ համարում ոչ միայն «ԱրմենՏել» ընկերության համար, այլ նաեւ Հայաստանի ողջ հեռահաղորդակցական ոլորտի համար»: