4 հունիսի 2009 - 21:56 AMT
Ոստիկանական բաժանմունքում ծեծկռտուքն ընդամենը ուսումնական մարզա՞նք էր
Երեւանի Էրեբունու համայնքի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված հարձակումը, ինչպես հաղորդեցին ոստիկանական բաժանմունք ժամանած լրագրողներին, ընդամենը ուսումնական մարզանք էր: Դրա հետ մեկտեղ, ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնեց տեղեկացված աղբյուրը, ոստիկանական բաժանմունքում ծեծկռտուքն իրականում տեղի է ունեցել:
Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ որոշ ժամանակ առաջ Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանության բաժանմունք են ներխուժել ռազմական հագուստով մի խումբ մարդիկ` ենթադրվում է, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության աշխատակիցներ, եւ դաժան ծեծի ենթարկել ոստիկանության աշխատակիցներին: Որոշ տվյալների համաձայն, կան տուժածներ: