5 օգոստոսի 2025 - 16:54 AMT
Հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով

2025 թվականի հուլիսին հարկային մուտքերն ավելացել են 18.1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«2025 թվականի հուլիսին Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողների մասնակցությամբ ապահովել է 218.6 միլիարդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի հուլիսի ցուցանիշը գերազանցել է 33.5 միլիարդ դրամով կամ 18.1 տոկոսով։

Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։ Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն զարգացման և հանրության յուրաքանչյուր անդամի բարեկեցության իրական շարժիչ ուժը»,- գրել է Հակոբյանը։