6 օգոստոսի 2025 - 16:14 AMT
Դատարանը վերացրել է Գաբրիել Չենբերժյանի՝ երկիրը լքելու արգելքը

Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, որոշել է Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքի դեմ ներկայացված բողոքը բավարարել և բացակայելու արգելքը վերացնել: Այս մասին հայտնում է փաստաբան Միքայել Համբարձումյանը։

«8-ամսյա նախաքննության ընթացքում որևէ քննչական գործողություն չէր կատարվում պարոն Չենբերջյանի հետ, ավելին՝ քննիչը և դատախազը բացակայելու արգելք խափանման միջոցը չէին վերացնում առանց ողջամիտ որևէ հիմնավորման, դատարանի որոշման արդյունքում խախտված իրավունքը վերականգնվեց...»,- գրել է նա։