5 հունիսի 2009 - 17:05 AMT
Թուրքական զորքերը քրդերի վրա նոր հարձակում են ձեռնարկել
Քրդական աշխատանքային կուսակցության մարտիկների խմբի չեզոքացման հատուկ գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի հարավ-արեւելքում` Իրաքի սահմանի մոտ: Ոստիկանության մարտական ուղղաթիռները Շինակում հարված են հասցրել քարանձավներին, որտեղ կարող էին ահաբեկիչներ թաքնվել, իսկ ցամաքային զորամիավորումները գավառի մի շարք շրջանների մաքրում են իրականացրել: Սակայն քրդերին հաջողվել է խուսափել հետապնդումից եւ ականապատել նահանջի ճանապարհները, ինչի արդյունքում ականի վրա զոհվել է մեկ զինծառայող, երեքը վիրավորվել են:

Զինվորակնները մարտի մեջ են մտել քրդերի հետ նաեւ հարեւան Հակկյարի գավառում: Հայտնաբերվել են թաքստոցներ ռեակտիվ արկերով, ավտոմատ փամփուշտներով, զենքով եւ զինամթերքով: Մարտիկներին հաջողվել է թաքնվել: Անվտանգության ուժերը միջոցներ են ձեռնարկում մարտիկների թափանցումը երկրի խորքեր կամ իրանական տարածք թույլ չտալու համար: Այդ մասին գրում է Իտար-Տասսը: