5 հունիսի 2009 - 20:39 AMT
Տեղի է ունեցել ՊՆ ԱՌՀԻ Խորհրդի առաջին նիստը
Հունիսի 5-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Խորհրդի նիստը, որը գիտական աստիճաններ է շնորհում «Միջազգային հարաբերություններ» եւ «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» մասնագիտություններով: Նիստը բացել է ՀՀ ՊՆ ԱՌՀԻ ղեկավար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, որը ներկայացրել է ՊՆ ԱՌՀԻ պլանները եւ ծրագրերը: Իր հերթին, խորհրդի անդամ, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդգծել է նման նիստի ստեղծման կարեւորությունը: «Մենք` նոր Խորհրդի անդամներս, պետք է մեզանից կախված ամեն ինչ անենք, որպեսզի Խորհուրդը գործի ամենաբարձր մակարդակով, իսկ մենք ստիպված չլինենք դիտարկել թույլ գիտական աշխատանքներ: Դա առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից»,- հայտարարել է Արամ Սիմոնյանը: Նրա խոսքերով, դիմումներ ընդունելով ասպիրանտներից, խորհուրդը պետք է աշխատանք իրականացնի երիտասարդ գիտնականների հետ եւ բացատրի նրանց, որ գիտական աշխատանքների պաշտպանությունն այդ ձեւաչափում հատկապես կարեւոր առաջադրանք է: ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ համալսարանը սերտորեն համագործակցելու է ՊՆ ԱՌՀԻ հետ: Իր հերթին Հայկ Քոթանջյանը հաղոդեց, որ Խորհրդին դեռ ոչ մի դիմում չի ներկայացվել: Խորհրդի առաջին նիստի աշխատանքներին մասնակցում էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: