14 օգոստոսի 2025 - 13:48 AMT
Ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստ ազատվել է զինծառայությունից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Ալբերտ Խաչումյանը, Կարեն Մելքոնյանը և Արսեն Սադոյանը կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Հարցն ընդգրկված էր չզեկուցվողների թվում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլիստներին շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատելու որոշման ընդունմամբ պետբյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։