5 հունիսի 2009 - 22:27 AMT
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ինտենսիվ նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
Հունիսի 5-ին Հայաստանի տարիքային բոլոր կարգերի բռնցքամարտի Հայաստանի հավաքականները (պատանեկան, երիտասարդական եւ մեծերի) մեկնել են Ծաղկաձոր, որտեղ մինչեւ հունիսի 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում, Հայաստանի ազգային հավաքականը, վերադառնալով Ծաղկաձորից, ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում, այդպիսով շարունակելով նախապատրաստվել աշխարհի առաջիկա 15-րդ առաջնությանն, որը կանցնի սեպտեմբերի 1-12 Միլանում (Իտալիա):

Հայաստանի հավաքականը հուլիսի 1-5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Մարիուպոլում (Ուկրաինա): Իսկ երիտասարդական հավաքականը նույն ժամկետում հավաք կանցկացնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա):